ԱՆԻՖ-ում միլիարդներ մսխած Կառավարությունը հիմա էլ «Հանրօգուտ մեդիա միջավայր» հիմնադրամ է ստեղծում

ՀՀ կառավարությունը հիմնադրամ կստեղծի կրթական և մշակութային ծրագրեր ձեռք բերելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնեց, որ այդ նպատակով նախատեսվում է ստեղծել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ։

Նա նշեց, որ դեռևս 2020 թվականին ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը պարտադրում էր, որ Հայաստանի հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստաալիքների եթերի առնվազն 20 տոկոսը պետք է լինեն հանրօգուտ հաղորդումներ` կրթական, մշակութային, սպորտային, սոցիալական բովանդակությամբ:

Ըստ նրա` նման հաղորդումների ստեղծմանն աջակցելու որոշումն ընդունվել է` հաշվի առնելով, որ հեռուստաալիքների սեփական եկամուտները կրճատվել են ինտերնետ–հեռարձակման զարգացման պատճառով:

«Կառավարության առաջարկով ստեղծվող այս նոր հիմնադրամը, աշխատելով ինդուստրիայի հետ, կկարողանա դրամաշնորհների միջոցով խրախուսել հանրօգուտ կոնտենտի հեռարձակումը հանրային մուլտիպլեքսում»,– ընդգծեց նախարարը։

Այս պահին դեռևս հստակ չէ, թե որքան կկազմի հիմնադրամի տարեկան բյուջեն, ինչպես նաև հեռուստաալիքների ֆինանսավորման տոկոսը: Այս հարցերն առավել մանրամասն կմշակվեն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ստեղծումից հետո:

Բացի այդ, Հայրապետյանը նշեց, որ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հետևելու է, թե քանի դիտում են հավաքելու նորաստեղծ հաղորդումները՝ հասկանալու համար, թե որքանով են արդյունավետ ծախսվել կառավարության հատկացումները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930