«Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը թույլ չտալու հիմնական գործիքը դու ես՝ Նիկոլ Փաշինյան». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը թույլ չտալու հիմնական գործիքը դու ես՝ Նիկոլ Փաշինյան։

Իսկ Արցախյան շարժումը հայ ժողովրդի սրբազան պայքարն է ընդդեմ ադրբեջանական նեոֆաշիզմի ու հանուն արցախահայության արժանապատիվ ապրելու իրավունքի։

Ազատ Արցախը՝ Հայաստանի ու Հայկական աշխարհի տարածաշրջանային գործոն դառնալու հիմնական երաշխիքներից մեկն է։

Իսկ դու ոչ միայն վերացրեցիր այդ գործոնը, այլ նաեւ Հայաստանը դարձրեցիր գործիք թուրք-ադրբեջանական շեֆերիդ ձեռքում։

Դու՝ Նիկոլ, մերժելով Արցախյան շարժման ու Անկախության հռչակագրի իդեալները հանդիսանում ես Հայոց Երրորդ Հանրապետության գերեզմանափորը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930