Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել դեպի Գազա մարդասիրական օգնության շարունակվող շրջափակման առնչությամբ

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իսրայելի կողմից դեպի Գազա մարդասիրական օգնության շարունակվող շրջափակման առնչությամբ և կոչ է արել պաշտպանել անկլավի բնակչությանը։

Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Գազայի հատվածի գրեթե 70%-ն այժմ գտնվում է Իսրայելի տեղահանման հրամանների ներքո կամ «արգելված» գոտում: Ես շատ մտահոգված եմ, քանի որ օգնությունը շարունակում է արգելափակվել, ինչը կարող է կործանարար հետևանքներ ունենալ»,-նշել է Գուտերեշը:

Նա նաև ընդգծել է, որ քաղաքացիներին պետք է հարգել և պաշտպանել:

«Բոլոր պատանդները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն։ Հրադադարը պետք է վերականգնվի՝ առանց ուշացումների»,-շեշտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս