Հիմա, որ գնաս, կասեն՝ վատ հարաբերություններ ունեն. Ալեն Սիմոնյանը՝  Անդրանիկ Քոչարյանին

Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում կրկին անդրադարձավ Անդրանիկ Քոչարյանի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպին։

Նրա հետ միասին միջանցքում էր նաև Անդրանիկ Քոչարյանը, ով դիմելով Ալեն Սիմոնյանին՝ ասաց, որ ավելի լավ կլինի ինքը գնա։

«Պարո՛ն Սիմոնյան, ես գնամ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց, որ եթե գնա, նորից ասելու են, թե երկուսի հարաբերությունները լարված են։

Նա նաև ասաց, որ հիմա էլ է քննադատում Անդրանիկ Քոչարյանի պահվածքը լրագրողի հետ։

Կարդացեք նաև

«Այո, պետք չէր, կարծում եմ՝ հաջորդ անգամ չի լինի»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930