
Հրազդանի կիրճում բախվել են «Hyundai»-ը և «Լադա»-ն․ կա 3 տուժած

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Լոլիկ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Սարգիս Ն․-ի վարած «Hyundai» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Վրեժ Ղ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վերջիններս և «Լադա»-ի ուղևոր 39-ամյա Գառնիկ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Լադա»-ն տեխնիկական խնդիր է ունեցել, վարորդն իջել է ուղևորի հետ ավտոմեքենան նորոգելու և այդ ժամանակ «Hyundai»-ը բախվել է «Լադա»-ին։