Տևական ժամանակ է` գերագույն դավաճանը դոզավորված ապուշություններ է դաշտ նետում, որովհետև գիտի` ինքն էլ մարդկանց հետաքրքիր չէ. Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տևական ժամանակ է՝ գերագույն դավաճանը դոզավորված ապուշություններ է դաշտ նետում։ Մաքուր ապուշություններ։ Է՛լ կառավարության նիստերն է վերածում մեկ դերասանի թատրոնի, է՛լ Մատենադարանն է վերածում աղանդ հիշեցնող պսևդո-կրթական շարժման հարթակի, է՛լ ֆեյսբուքում է ապուշություններ դուրս տալիս…

Ինչո՞ւ: Որովհետև գիտի, զգում է, հասկանում է, որ է՛լ ինքը հետաքրքիր չի։ Մարդիկ մեծամասամբ իր նկատմամբ անտարբեր են։ Համարում են անցած էտապ։ Աչքերը չորս արած՝ նոր առաջնորդ են փնտրում։ Էլ գերագույն դավաճանը ոչ մեկին հետաքրքիր չի։

Այ դրա՛ մեջ չի կարում «տեղավորվել» գերագույն դավաճանը։ Նախընտրում է, որ իրեն թունդ խոսքով հիշեն, նույնիսկ հայհոյեն, բայց չարհամարհեն։ Իսկ արհամարհանքը «հերոստրատի տեսակի» մղձավանջն է – էդքան բան։

Ըստ իս՝ սա է էդ ոչնչության գերակտիվության բուն պատճառը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930