Բաժիններ՝

Թուրքիան և Իսրայելը Սիրիայում իրավիճակի սրումը կանխելու հարցով առաջին խորհրդակցություններն են անցկացրել

Թուրքիայի և Իսրայելի ներկայացուցիչներն ապրիլի 9-ին  առաջին անգամ հանդիպել են Ադրբեջանում՝ քննարկելու Սիրիայում թուրքական և իսրայելական զորքերի միջև հակամարտությունը դադարեցնելու մեխանիզմը։ Այդ մասին հայտնում է թուրքական Sabah-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին։ 

«Չորեքշաբթի օրը Ադրբեջանում տեղի է ունեցել առաջին տեխնիկական հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Սիրիայում անցանկալի միջադեպերից խուսափելու համար Թուրքիայի և Իսրայելի միջև հակամարտությունների կարգավորման մեխանիզմը»,- գրում է թուրքական թերթը։ 

Աղբյուրները նշել են, որ Թուրքիան նաև Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել հարձակումները Սիրիայի տարածքի վրա։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930