
Մասուդ Փեզեշքիանն այցելել է Իրանի միջուկային արդյունաբերության ձեռքբերումների ցուցահանդես

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվա կապակցությամբ, այցելել է երկրի միջուկային արդյունաբերության ձեռքբերումների ցուցահանդես, որտեղ ծանոթացել է ոլորտի վերջին ձեռքբերումներին։
Այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ Մասուդ Փեզեշքիանի կատարած այցի ընթացքում նրան ուղեկցել են Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, միջուկային ծրագրի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հաղորդվում է, որ այցի ընթացքում Իրանի նախագահին է ներկայացվել միջուկային տեխնոլոգիաների ոլորտում իրանցի մասնագետների վերջին ձեռքբերումները, այդ թվում՝ վառելիքի ցիկլի, էներգիայի և էլեկտրաէներգիայի արտադրության, ծանր ջրի և դրա ածանցյալների, միջուկային դեղամիջոցների, պլազմային տեխնոլոգիաների և ռադիոակտիվ ճառագայթների կիրառման առաջընթացները: