
Ծառուկյան ընտանիքը միշտ եղել է, կա ու լինելու է սպորտի կողքին. Հովհաննես Ծառուկյան

Հայաստանի մարզաշխարհում մեծ իրադարձություն է՝ Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը ընդլայնվում է, և խոշոր ծրագրերը կյանքի են կոչվում համատեղ ջանքերի շնորհիվ։ Համաձայնության հուշագիրը ստորագրվում է Դուքենդոյի հայկական ֆեդերացիայի հետ։
«Շատ ուրախ եմ, որ այսօր մեր միությանը միանում է Հայաստանի մարզական խոշորագույն կազմակերպություններից մեկը։ Ծառուկյան ընտանիքը միշտ եղել է, կա ու լինելու է սպորտի կողքին»,-նշեց Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միության պատվավոր անդամ Հովհաննես Ծառուկյանը։