Բաժիններ՝

Շտապօգնության բժիշկը հիվանդանոցում մահացել է, բուժքույրը վիրահատվել է, վիճակն այս պահին գնահատվում է ծանր

Այսօր՝ ապրիլի 8-ին, շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։Ժամը 05։40-ի սահմաններում Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Սակայն, ինչպես հայտնում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ բժիշկը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:

«Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր»,- հայտնում է նա:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվ են գործել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, ովքեր վիրավորներից մեկին իրենց պարեկային ավտոմեքենայով են տեղափոխել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս