Բաժիններ՝

Լիբանանը մեծացրել է իր զորքերի թիվը Իսրայելի հետ սահմանին

Լիբանանի կառավարությունը հավանություն է տվել Իսրայելի հետ սահմանին զորքերի ավելացման ծրագրին։ Զորքը կհամալրվի 4 հազար 5 հարյուր զինվորականով։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ապրիլի  7-ին հայտարարել է Լիբանանի նախագահական գրասենյակը։

«Կառավարությունը երեք շաբաթ առաջ հավանություն է տվել 4 հազար 5 հարյուր զինվորականի զորակոչին ուժեղացնելու մեր ներկայությունը հարավում», – զեկույցում մեջբերում է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը:

Աունը վերահաստատել է, որ Լիբանանը հանձնառու է ՄԱԿ-ի 1701 բանաձևի իրագործմանը` նշելով Լիբանանի զինված ուժերի արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) հետ: Նա հավելել է՝ իսրայելական բանակը շարունակում է պարբերաբար խախտել հրադադարի պայմանավորվածությունը՝ հարձակումներ իրականացնելով լիբանանյան տարածքի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930