
Ինտերնետ շահումով խաղերը տասնյակ միլիոններ վճարում են որպես «շահում» առանց վերահսկողության

Ինտերնետ շահումով խաղերը տասնյակ միլիոններ վճարում են որպես «շահում» առանց վերահսկողության:
Ներկայացնում ենք տվյալներ, որոնք մեզ փոխանցվել են վստահելի աղբյուրներից։ Խոսքը վերաբերվում է ինտերնետ շահումով խաղերի հարթակներից մեկի օգտատերերի «շահումներին»:
Օրվա խոշոր շահողներ
• ars** – 8,610,000 + 8,035,500 + 5,833,500 → 22,479,000 դրամ մեկ օրվա մեջ
• arm** – 12,600,000 + 10,800,000 + 9,000,000 → 32,400,000 դրամ մեկ օրվա մեջ
• 69a** – 14,350,000 + 6,062,500 → 20,412,500 դրամ մեկ օրվա մեջ
Սա պատահականությու՞ն է, թե՝ տեխնիկական հրաշք
1 օրում նման հաջողություն ունենալու վիճակագրական շանսը շատ քիչ է, իսկ երբ նման դեպքերը կրկնվում են՝ դա արդեն բացառում է պատահականությունը:
Սա նույնն է, որ մեկ մարդը օրը 3 անգամ շահի լոտոյի Jackpot:
Միլիոնավոր դրամների շահումներ տարբեր խաղերից և նույն օրում ունենալը պարզապես անհնար է, եթե համակարգը կեղծված չէ։
Այս ամենը հնարավոր է միայն տեխնիկապես, եթե տվյալ օգտատերը
• նախապես ընտրված են
• խաղը վերահսկվում է ծրագրային կոդերով,
• կամ գումարները մուտքագրվում են՝ «շահման» անվան տակ՝ փողերի շարժը օրինականացնելու նպատակով։
Սա պատահակա՞ն «հաջողություն» է, թե օրինականացված փողերի լվացում։
Մինչ տասնյակ հազարավոր քաղաքացիներ տառապում են՝ կախվածությունից, պարտքերից ու հոգեբանական փլուզումից, ինչ-որ «ընտրյալներ» մեկ օրվա մեջ տասնյակ միլիոններ են պտտում՝ խաղի անվան տակ։
Իսկ պետությունը լուռ է։ Կամ չգիտի, կամ չի ցանկանում իմանալ։
Կամ… շատ լավ գիտի։
Եվ սա միայն մեկ կայքի, մի քանի օրվա և մի քանի օգտատերերն են։ Պատկերացրե´ք, թե ողջ համակարգը ինչ ծավալների է հասնում։
Մենք վստահ ենք՝ որ գործ ունենք հնարավոր փողերի լվացման տարածված սխեմայի հետ:
Սիրելի´ հայրենակիցներ,
Եթե ունեք նման տվյալներ կամ նկատել եք կասկածելի շահումներ, գործողություններ կամ անուններ՝ գրեք մեզ։ Գաղտնիությունը երաշխավորված է։
Մենք աշխատում ենք ձեր՝ և հասարակության շահի համար։
Մի՛ հավատա պատրանքին։
Վերջ տուր խաղին»։
«Գիտակից Հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոն ՀԿ