Եկեղեցում կան առաջնորդներ, որոնք մեզ կարող են առաջնորդել. Զոհրաբ Բեկ-Գասպարենց

Հեռացել ենք Աստծուց. հեռացել ենք քրիստոնեությունից։ Նորից պետք է վերադառնանք Աստծուն ու քրիստոնեությանը, հայացքով թեքվենք դեպի Հայ Առաքելական եկեղեցին: 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց ռեժիսոր, սցենարիստ Զոհրաբ Բեկ-Գասպարենցը։

«Ես գիտեմ, որ եկեղեցում կան առաջնորդներ, որոնք մեզ կարող են առաջնորդել։ Եկեք հասկանանք, թե ո՞վ է իսկական քրիստոնյան։ Մեզ պետք է համախմբվել։ Մեզ բաժանել են, որ տիրեն, դա կոնկրետ գիտություն է, որը նրանց մոտ ստացվել է, հետևապես, մեզ նաև ազգային զարթոնք է պետք»,- ասաց Բեկ-Գասպարենցը։

Նրա խոսքով՝ բավական է Հայաստանում իշխեն ազգային գաղափարախոսություն ու հայրենիքի արժեքն իմացող մարդիկ, հասարակ մարդիկ ևս այդպիսին կլինեն։ Ռեժիսորը հիշեց Խորհրդային Միության ժամանակաշրջանը՝ ազգայինը սահմանափակված էր, շատ փակ համակարգ էր, բայց Հայաստանը կարողացավ կարևոր ձեռքբերումներ ունենալ. ինչո՞ւ, որովհետև Կարեն Դեմիրճյանը հայ էր, սիրում էր իր հայրենիքը։

«Պիտի սիրես քո հողն ու ջուրը, մինչդեռ մենք դարձել ենք որկրամոլ, բայց չէ՞ որ, ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում, պետք է հող ունենալ՝ աթոռը դնելու համար»,- ասաց Զոհրաբ Բեկ-Գասպարենցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս