Բաժիններ՝

Աշխարհը կարձագանքի ԱՄՆ-ի կողմից սանձազերծված մաքսատուրքերի պատերազմին. Մադուրո

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատերազմ է սկսել ամբողջ աշխարհի դեմ՝ իր երկիրը ազատագրելու պատրվակով։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն՝ կասկածի տակ դնելով Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերը բարձրացնելու պատրվակը։

«Թրամփն ասաց, որ եկել է ԱՄՆ-ի ազատագրման օրը: Ես հարցնում եմ՝ ԱՄՆ-ն պետք է ազատվի աշխարհի՞ց, թե՞ աշխարհը պետք է ազատվի Միացյալ Նահանգներից:

Ո՞րն է ճշմարտությունը: Ո՞վ է ազատագրվել ումից: Սա սանձազերծված պատերազմ է, որին արձագանքում է յուրաքանչյուր երկիր, և ողջ մարդկությունը կարձագանքի»,-ասել է Մադուրոն:

Վենեսուելայի առաջնորդն այդ առնչությամբ ասել է, որ իր երկիրը, բարեբախտաբար, կախված չէ ԱՄՆ-ից և կառուցում է իր ճանապարհը՝ հաղթահարելով արտաքին դժվարությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930