
Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վայնգապու քաղաքից 142 կմ հարավ-արևմուտք, որտեղ բնակվում է մոտ 48 հազար 800 մարդ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 28 կմ խորության վրա։
Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Չի հայտարարվել նաև ցունամիի սպառնալիքի մասին։