Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Զվարթնոց օդանավակայան

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։

Այցի մասին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Այց՝ Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայան գործադիր տնօրեն պարոն Վենդեի ուղեկցությամբ։

Չվերթներ (Air France, Transavia), e-gate-եր (Idemia), վերգետնյա սպասարկման սարքավորումներ (TLD), ֆրանչայզերներ (Paul). ֆրանսիական ձեռնարկություններն աջակցում են Զվարթնոցի՝ դեպի Հայաստան դարպասի աճին»,-իր գրառման մեջ նշել է Օլիվիե Դըկոտինյին:

Տեսանյութեր

Լրահոս