Բաժիններ՝

«Jazeera Airways» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով

«Jazeera Airways» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 24-ից մեկնարկելու է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ jazeeraairways.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս