ՔՊ-ն կողմ քվեարկեց ԵՄ-ին անդամակցելու մասին օրինագծին. «Պատիվ ունեմ»-ը դեմ է քվեարկել

ՔՊ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։

Օրինագծի քվեարկությանը 64 ձայնով կողմ քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ը դեմ քվեարկեց, իսկ «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։

Կառավարությունն առաջարկել էր օրենքի տեքստից հանել նախաբանը։

«Հայաստանն՝ արտահայտելով ժողովրդի կամքը» նախադասությունը հանել են, խմբագրել են այսպես՝ «Հայաստանը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայունությունը, հայտարարում է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը»։

ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, որ օրինագծի ընդունումն ինքնին չի հանդիսանում ԵՄ-ին անդամակցության հայտ։

«Այնուամենայնիվ, այն հաղորդում է ԵՄ-ի հետ գործընկերության խորացումը նոր մակարդակի հասցնելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների ձգտումը ու համահունչ է բալանսավորված արտաքին քաղաքականությանը»,- ընդգծել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31