«Էրդողանը ցանկանում է ձևավորել այնպիսի միապետական համակարգի մոդել, որը գործում է Ռուսաստանում». թուրք վերլուծաբան

«‎Halk TV»‎-ի վերլուծաբան Մեհմեթ Թեզքանը պնդում է, որ Թուրքիայի կառավարությունը նպատակ ունի ձևավորել այնպիսի միապետական համակարգի մոդել, որը գործում է Ռուսաստանում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ նրա՝ այդ նպատակի համատեքստում պետք է դիտարկել Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումը, ապա կալանավորումը:

Թեզքանը հիշեցրել է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի իշխանությունների՝ երկրի ներսում վարած քաղաքականության մեջ բազմաթիվ նմանություններ կան, այդ թվում մամուլի ու ընդդիմության նկատմամբ ճնշումները:

Վերլուծաբանի խոսքերով՝ Իմամօղլուի կալանավորումից հետո սկսված բողոքի ակցիաները, ցույցերը կարծես թե խափանել են իշխանության ծրագրերը:

Թեզքանը շեշտել է, որ իշխանությունը կանգնած է ընտրության առաջ՝ կա՛մ լսել ժողովրդի ձայնը, կա՛մ փորձել լռեցնել ընդդիմությանը՝ շարունակելով ճնշման քաղաքականությունը:

Տեսանյութեր

Լրահոս