
«Առուշանյան Դավիթն ու Սարիկ Մինասյանը թուրքական հարձակման դեպքում պատրաստվու՞մ են Գյումրին պաշտպանել կամ ու՞մ երեխայի հաշվին են պաշտպանելու, թե՞ աղ ու հացը ձեռքներին դիմավորելու են». Վահագն Վարագյան

Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Իմ գիտակցական կյանքում հատկապես Երևանում ուսանելու տարիներին տարբեր քննարկումների ժամանակ շատ են հնչել մտքեր, թե գյումրիցիները 1920 թվականին «թուրքերին աղուհացով են դիմավորել»: Ես միշտ այն կարծիքին եմ եղել , որ այն ժամանակվա քաղաքային իշխանությունների արածը չի կարելի տարածել թասիբ ու նամուս ունեցող ամբողջ գյումրեցիների հետ:
Մտքովս, անգամ, չէր անցնի, որ 100 տարի առաջ Գյումրիում թուրքին աղուհացով դիմավորածները վերարտադրվել են մեր օրերում: Գյումրիի քարոզարշավի ժամանակ նիկոլենց Սարիկն ասել է՝ «ու՞մ երեխայի հաշվին եք Շուշին հետ բերելու»: Սա մաքուր թուրքական նարատիվ է, որը նպատակ ունի զրկելու հայերին թասիբ-նամուսի համար կռվելուց, տարրական մարդկային ու ազգային արժանապատվություն ունենալուց: Ըստ էության, թուրքերին 1920-ին աղ ու հացով դիմավորել են այն ժամանակվա նիկոլասարիկները:
Ու հիմա բնական հարց է առաջանում. Շիրակի մարզպետ Առուշանյան Դավիթն և Գյումրիի քաղաքապետի ԺՊ Սարիկ Մինասյանը խառը աշխարհում թուրքական հավանական հարձակման դեպքում պատրաստվու՞մ են Գյումրին պաշտպանել կամ ու՞մ երեխայի հաշվին են պաշտպանելու: Թե՞ որ ամենահավանականն է՝ աղ ու հացը ձեռքներին դիմավորելու են թուրքերին»: