Բաժիններ՝

Պարտությունը

Մի հավատավոր ու արդար մարդ լսեց, որ իր բնակավայրից ոչ հեռու մի ծառ է աճում, որը հեթանոսների պաշտամունքի առարկան է: Որոշելով վերացնել այդ կռապաշտությունը, վերցրեց կացինն ու գնաց ծառը կտրելու:

Սատանան կտրեց նրա ճամփան և ասաց.

– Մի՛ կտրիր ծառը, փոխարենը գումար կտամ:

Մարդը չհամաձայնեց և նրանք սկսեցին կռվել: Արդարն, ի վերջո, ոլորեց սատանայի թևերն ու սեղմեց գետնին:

Կարդացեք նաև

– Խղճա՛ ինձ, ես քեզ փրկագին կտամ,- ասաց սատանան:- Այնպես կանեմ, որ ամեն առավոտ մեկ ոսկի գտնես բարձիդ տակ:

Մարդը համաձայնեց: Միայն թե սատանան խաբեց նրան: Առաջին երեք օրերը միայն հայտնվեցին ոսկեդրամները, իսկ հետո՝ դադարեցին: Զայրացավ մարդը, կրկին վերցրեց կացինն ու գնաց՝ ծառը կտրելու: Կրկին սատանան ելավ նրա դիմաց, կրկին կռվեցին, սակայն այս անգամ սատանան հեշտությամբ հաղթեց նրան ու կացինն առավ ձեռքից:

– Այս ինչպե՞ս պատահեց: Անցյալ անգամ հեշտորեն հաղթեցի քեզ:

– Անցյալ անգամ գաղափարի համար էիր պայքարում,- պատասխանեց չարը,- իսկ երկրորդ անգամ՝ փողի պատճառով:

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս