
Արցախը հայկական տարածք է, պատերազմում պարտվել ենք, եթե նվիրատվություն էր, ուր էին խանգարողները, ջոկատներ կազմեին, գնային ինքնազոհության. Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու

Արցախը հայկական պատմական տարածք է: Ցավոք` 2020թ. պատերազմի արդյունքում կորցրել ենք մեր Արցախը, բայց անքննելի է, որ հայկական տարածք է: Այս մասին հայտարարել է Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը:
Հարցին` արդյոք իրեն վատ չի զգում, որ անդամակցում է մի կուսակցության, որը հայրենիք է հանձնել` Մինասյանը կարծում է` այս իշխանություններն Արցախ չեն հանձնել:
«Հայրենիքը ճամպրուկ չէ, որ նվիրես, հայրենիքի համար պայքարել ենք, ցավոք` պատերազմում պարտվել ենք, իսկ եթե նվիրատվություն էր, ապա ուր էին այն մարդիկ, որոնք կխանրագարեին այդ նվիրատվությունը, որոնք կխանգարեին այդ նվիրատվությանը, կկազմեին ջոկատներ ու կգնային ինքնազոհության, չէին թողնի, որ նվիրատվությունն իրականանար, իրենց` բանակում չծառայած, փողով բանակից ազատվածների հետ գնային, ասեին` թույլ չենք տալիս հանձնել թշնամուն: Նման բան չի եղել»,- հայտարարեց նա: