Բաժիններ՝

Կրակոց՝ Էջմիածնի քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանում․ զոհ կա

Այսօր՝ մարտի 22-ին, հրազենի գործադրմամբ՝ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքում գործող գազալցակայաններից մեկի մոտ կրակոց է հնչել և տուժած քաղաքացին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտել են, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։
Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածն Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Պարոնյանն է, ով հրազենային վնասվածք է ստացել գոտկատեղի շրջանում։

Ոստիկանները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Վաղարշապատ խոշորացված համայնքի Արտիմետ բնակավայրում գործող գազալցակայանի մոտից։

Դեպքի վայրում մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ գազալցակայանը պատկանում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս