Բաժիններ՝

ՄՕԿ-ի նոր նախագահը Քիրսթի Քովենթրին է

Միջազգային Օլիմպիական Կոմիտեն նոր նախագահ ունի:

Հունաստանի Կոստա Նավարինո քաղաքում ընթացող ՄՕԿ-ի 144-ի նստաշրջանի շրջանակներում կայացած քվեարկության արդյունքում` ՄՕԿ-ի նախագահ ընտրվեց Զիմբաբվեից Քիրսթի Քովենթրին:  Նա առաջին կին նախագահն է ամբողջ պատմության ընթացքում: Քովենթրին Աթենքի և Պեկինի  Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է լողից:

ՄՕԿ-ի նախագահի պաշտոնի համար առաջադրված էր 7 թեկնածու:

Մինչ այս Միջազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահի պաշտոնը 2013 թվականից զբաղեցնում էր օլիմպիական չեմպիոն, գերմանացի Թոմաս Բախը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս