Բաժիններ՝

Զախարյանի եղբայրը պատմել է՝ որքան ֆուտբոլիստը կբացակայի խաղադաշտից վնասվածքի պատճառով

«Ռեալ Սոսյեդադ»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանի եղբայրը՝ Դավիթ Զախարյանը, խոսել է 21-ամյա ֆուտբոլիստի վնասվածքի մասին։ Ուրբաթ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը ցավերի պատճառով ժամանակից շուտ լքել է իսպանական թիմի մարզումը, գրում է armsport.am-ը։

«Արսենի մոտ վնասվածքի կրկնություն է. ըստ երևույթին չի ավարտել բուժումը և ահա նորից: Կանխատեսումը երեքից չորս շաբաթ է: Ինչ-որ բան գրելու բառեր և տրամադրություն չկա։ Կարծում եմ, որ նա դեռ կխաղա այս մրցաշրջանում։ Բայց գլխավորը վնասվածքը լավ ու արդյունավետ բուժելն է, որպեսզի ռեցիդիվներ կամ այլ անհեթեթություններ չլինեն։ Բարի հանգստյան օր բոլորին»,- գրել է Դավիթ Զախարյանը թելեգրամյան ալիքում։

Զախարյանը բաց է թողել ընթացիկ մրցաշրջանի մի մասը աջ կոճի ջլի վնասվածքի պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս