Բաժիններ՝

Հրդեհի ահազանգ՝ Արարատ քաղաքի պոլիկլինիկայից

Այսօր՝ մարտի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Արարատ քաղաքի պոլիկլինիկայում:

Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ հդրեհը բռնկվել է պոլիկլինիկայի սենյակներից մեկում ու մինչ հրշեջների ժամանումը՝ տեղի ուժերով մարել են կրակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս