Բաժիններ՝

Մակրոնը հույս ունի համոզել Թրամփին հրաժարվել եվրոպական ապրանքների համար մաքսատուրքերից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ կկարողանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզել, որ նա մաքսատուրքեր չսահմանի եվրոպական ապրանքների նկատմամբ։ Այս մասին նա ասել է մարտի 5-ի երեկոյան հեռուստաուղերձում։

Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է, թե հույս ունի «Միացյալ Նահանգների նախագահին համոզել և հետ պահել» ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելուց:

«Ես վարչապետին և կառավարությանը խնդրել եմ առաջարկություններ անել՝ հաշվի առնելով այս նոր համատեքստը», – հավելել է Մակրոնը։

Ավելի վաղ նախագահ Թրամփը հայտարարել էր ԵՄ-ից բոլոր տեսակի ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու որոշման մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31