Մատվիենկոն Երևան կժամանի հունիսի 5-6-ը

Նախնական պայմանավորվածությամբ, Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստան կժամանի հունիսի 5-6-ը. այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Պաշտոնական այց է, երկկողմ տարբեր հարցեր կան, որոնք որ մնացել են, կփորձենք այդ հարցերը լուծել», – նշեց նա։

Սիմոնյանն այսօր ասաց, որ հայ-ռուսական հարաբերություններում որևիցե փոփոխություն տեղի չի ունեցել։

«ՀԱՊԿ-ն այն նույն ՀԱՊԿ-ն է, որի գնահատականը մենք տվել ենք, որը թերևս ռուսական կողմի համար ամենացավոտն է, նույնն է մնացել, ԱՊՀ-ի շրջանակում մեր հարաբերությունները նույն են մնացել, ԱՊՀ-ի շրջանակում մենք աշխատել ենք ու շարունակելու ենք աշխատել, դրա պատճառները հայտնի են և հիմնավորումները ևս», – ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս