
Աբխազիայում ընտրատեղամասի վրա զինված հարձակում է տեղի ունեցել

Մարտի 1-ին՝ տեղական ժամանակով մոտ 19:30-ին, Աբխազիայի Գագրայի շրջանի Ցանդրիպշի թիվ 2 դպրոցի ընտրատեղամասի տարածքում զինված հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվել է քվեատուփը և փաստաթղթերը, հայտնում է Apsnypress-ը՝ ՆԳՆ-ին հղումով։
Հարձակվողները փախուստի փորձ են կատարել մեքենաներով։ Հետապնդման ժամանակ ՆԳՆ աշխատակիցների կողմից արգելափակվել է Մյուսերայի անցակետը։
Չենթարկվելով դադարեցնելու պահանջներին՝ հարձակվողները կրակ են բացել։ Փոխհրաձգությունից հետո մեքենաներից մեկի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և մխրճվել ձորը։
Օպերատիվ որոնողական աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 1-ին, Աբխազիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։