Երբ Ռուբեն Վարդանյանին պատանդառելու լուրը տարածվեց, կառավարության շենքում բացվեց շամպայնի տոնական շիշ. Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը գրում է. «Երբ լուր տարածվեց, որ թուրքերը Հակարի գետի վրա կառուցված ապօրինի անցակետում պատանդառել են Ռուբեն Վարդանյանին, Երևանում գտնվող կառավարության շենքում բացվեց շամպայնի տոնական շիշ։

Լինի հավատացյալ, թե անկրոն՝ ամենասահմռկեցուցիչ հարցը, որ որևէ մարդ կարող է ստանալ, աստվածաշնչյան «ո՞ւր է Հաբէլ՝ եղբայր քո» նախադասությունն է, որով Աստված դիմեց եղբայրասպան Կայենին…

Հայաստանում շատերը չեն գիտակցում, որ հանձին դե-ֆակտո թուրքական իշխանությունների՝ մենք գործ ունենք բարուց և չարից անդին գործող մի սատանայական համակարգի հետ, որ թշնամի է ո՛չ առանձին վերցրած Ռուբեն Վարդանյանին, ո՛չ առանձին վերցրած նախկին նախագահներին, ո՛չ առանձին վերցրած «մի խումբ ընդդիմադիրների», այլ յուրաքանչյուր հայի և հայաստանցու։

Ամեն անգամ ձեր կամ ձեր մերձավորի փոքրիկ երեխային նայելիս, հիշե՛ք, որ Ռուբեն Վարդանյանի պատանդառության «առթիվ» շամպայնի շիշ բացողը թշնամի է այդ երեխայի խաղաղ, բարեկեցիկ և արժանապատիվ ապագայի համար»։

Տեսանյութեր

Լրահոս