Որ հուշարձանին ու շիրիմին մոտենում ու ծաղիկ է դնում, այդ հուշարձանի ու շիրիմի պատճառի մեջ մատը խառն է. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. ««Գողացված գարունի» հաշվին աճածը մարտի մեկի բացահայտումն էլ ծաղիկ դնելով, մատները խաչ անելով, լեզուն կծելով ուրացավ: Թե բա ես չեմ ասել ամբողջությամբ բացահայտվել է, ես այդ բառը չեմ օգտագործել: Հա ավելի լայն ու համոզիչ ես ասել «ամբողջ ծավալով բա-ցա-հայտ-ված է»:

Դուք էլ սպասում եք, որ որևէ մեկը դրսում լուրջ ընդունի, վստահի, բան պայմանավորվի հետը, խաղաղության պայմանագիր կնքի, հային տեր կանգնի ու դուք էլ հանգիստ ու խաղաղ ապրե՞ք: «Գողացված գարունը» հետ բերե՞ց, թե հատիկ առ հատիկի հույսով եք: Գողացված գարունը հետ բերե՞ց, թե հազարավորների նոր գարունները գողացավ, խեղեց, հատեց:

P.S. Որ հուշարձանին ու շիրիմին մոտենում ու ծաղիկ է դնում, այդ հուշարձանի ու շիրիմի պատճառի մեջ մատը խառն է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31