Սթարմերը Թրամփին կոչ է արել չընդունել Ուկրաինայում խաղաղության հաստատման որևէ գործարք, որը «պարգև» կլինի ՌԴ-ի և նրա դաշնակիցների համար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը կոչ է արել չընդունել Ուկրաինայում խաղաղության հաստատման որևէ գործարք, որը «պարգև» կլինի ՌԴ-ի և նրա դաշնակիցների համար: Այս մասին գրում է CNN-ը:

«Պարոն նախագա՛հ, ողջունում եմ խաղաղություն բերելու և սպանությունները դադարեցնելու վերաբերյալ Ձեր խոր և անձնական հանձնառությունը: Բայց մենք պետք է ամեն ինչ ճիշտ անենք… որովհետև չի կարող լինել այնպիսի խաղաղություն, որը պարգև է ագրեսորի համար կամ որը կխրախուսի Իրանի պես վտանգավոր ռեժիմներին», – ասել է վարչապետը:

Նույն հանդիպման ժամանակ Թրամփն ասել է, որ չի հավատում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին ներխուժի Ուկրաինա պոտենցիալ գործարքի կնքումից հետո։

«Ես չեմ հավատում, որ նա կխախտի իր խոսքը: Չեմ կարծում, որ նա կվերադառնա, երբ մենք գործարք կնքենք: Կարծում եմ, որ գործարքը կկայանա: Ես Պուտինին երկար ժամանակ եմ ճանաչում և չեմ կարծում, որ գործարք կնքելուց հետո, նա կխախտի իր խոսքը», – ասել է Թրամփը:

Միևնույն ժամանակ ԱՄՆ ղեկավարը կրկնել է «Վստահիր, բայց ստուգիր» հայտնի ասացվածքը:

Տեսանյութեր

Լրահոս