
Հյուսիսային Կորեան ռազմավարական թևավոր հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան հաղորդել է Արևմտակորեական նեղուցում ռազմավարական թևավոր հրթիռի փորձարկում անցկացնելու մասին: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Փետրվարի 25-ի օրվա առաջին կեսին ԿԺԲ-ի (Կորեայի ժողովրդական բանակի) արևմտյան շրջանի հրթիռային միավորումների ստորաբաժանումներից մեկը ռազմավարական թևավոր հրթիռ է արձակել Արևմտակորեական նեղուցում», – հաղորդել տեղական ռադիոն։
Արձակմանը ներկա է եղել ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը։
Իր հերթին հարավկորեական Yonhap գործակալությունը, վկայակոչելով հյուսիսկորեական լրատվամիջոցներին, պարզաբանում է, որ արձակման նպատակը թշնամու զինված ուժերին դիմակայելու հնարավորությունների և միջուկային պատրաստության տարբեր տեսակների ցուցադրումն է։
Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ հզոր հարվածային ներուժի ապահովումը կամրապնդի զսպումը։ Նա նաև երկրի միջուկային ուժերի մանրակրկիտ ռազմական պատրաստվածության կոչ է արել։