
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Փետրվարի 25-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ի երեկոյան, 26-27-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վ, 25-26-ին՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում՝ փետրվարի 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և առավոտյան հնարավոր է թույլ ձյուն։