Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծրագիր են պատրաստել․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սպիտակ տանը Թրամփի հետ հանդիպումից հետ հաստատել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամությունը, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ միջոցների մասին է խոսքը։

Մակրոնը մեկնաբանել է նաև տնտեսական խնդիրները՝ ասելով, որ ԱՄՆ մասնակցությունը հանքարդյունաբերության գործարքներին դրական գործոն է։

Սառեցված ռուսական ակտիվների վերաբերյալ Մակրոնն ընդգծել է, որ դրանց վերադարձն անհնար է, քանի որ դա հակասում է միջազգային իրավունքին։

Մակրոնը նաև կոչ է արել Ուկրաինային միանալ պատերազմը դադարեցնելու բանակցություններին։

Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծրագիր են պատրաստել, որը կարող է իր մեջ ներառել նաև մինչև Ուկրաինա զորքեր ուղարկելը։ Նրանք պարտադիր չէ, որ լինեն առաջնագծում, սակայն կարող են ներկա լինել որպես երաշխիք։

Տեսանյութեր

Լրահոս