
Հայտարարագրով բոլորիս վերահսկելու են. նայի՜, հա՛, էսպես չարեցիր, եկամուտներիդ 20 տոկոսը կբռնագանձենք. Նաիրի Սարգսյան
Նիկոլ Փաշինյանն ինչ ասում է, սուտ է ասում. ցանկացած բառ, ինչ բերանից հանում է, սուտ է,- Գյումրիում «Դեմ եմ հայտարարագրմանը» շարժման իրազեկման ակցիայի ժամանակ ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ հավելելով,- Ասում է, թե քաղաքացիները հերթ են կանգնել, որ հարկ վճարեն, չեն կարողանում: Այս հարցն էլեմենտար լուծում ունի՝ հայտարարագրումը դիր կամավոր, ով ուզում է՝ թող վճարի, ի՞նչն է խնդիրը: Իսկ ստերի սուտն այն է, թե եկամուտների հայտարարագրման համակարգը ներդրվում է կոռուպցիայի դեմ պայքարի համար: Կոռուպցիոներ մարդը, ով տրամադրված է կաշառք վերցնելու, և՛ իրավաբանին վճարելու գումար ունի, և՛ հաշվապահին ու աուդիտորին, և՛ գտնվում է համապատասխան պաշտոնում ու դիրքում, և՛ կարողանում է փող վերցնի, խորհրդակցում է մարդկանց հետ և բոլոր փաստաթղթերն ապահովում է: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար սա անարդյունավետ գործիք է, այստեղ էլ են խաբում»։
Նրա խոսքով՝ եթե քաղաքացիները համաձայնվում են հայտարարագրմանը, դա նշանակում է, որ քաղաքացին անցնելու է հետևյալի միջով.
«Այսինքն, տեսնում է, որ դու տարվա ընթացքում ուղարկել ես 500 հազար դրամ եկամուտ, բայց բանկից եկել է 1 մլն դրամ, միանգամից ծանուցում է ուղարկում ձեզ էլեկտրոնային պատուհանի միջոցով, և անհնար է, որ դուք դա կարողանաք վերահսկել: Կազմակերպությունների ղեկավարները, հաշվապահները, իրավաբանները նույնիսկ չեն կարող վերահսկել, որովհետև դա նշանակում է՝ ունենալ լոգին, պարոլ և ամենօրյա ռեժիմով պետք է հետևեք՝ ստացե՞լ եք ծանուցումը, թե՞ ոչ: Եթե չեք ստացել ծանուցում, 5 օր սպասում է հարկայինը, դրանից հետո մտնում է դատարան, դատարանով սանկցիան վերցնում է, գնում անմիջապես ձեր բանկային քաղվածքը ստանում է բանկից: Այսինքն, բոլորիս անընդհատ վերահսկելու են. նայի՜, հա՛, էսինչ գործողությունը էսպես չարեցիր, քո մոտ էսինչ հարկային տեսուչը կգա ստուգման, ու քո եկամուտների 20 տոկոսը կբռնագանձենք, կտանենք»:
Մանրամասները՝ տեսանյութում։