
Կառավարությունը հաստատեց Մանուկ Բարսեղյանին ՃՇՀԱՀ-ի ռեկտորի պաշտոնում

Կառավարությունը հաստատեց Մանուկ Բարսեղյանի թեկնածությունը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնում։
Նախագիծն ընդունվեց կառավարության փետրվարի 20-ի հերթական նիստում։
Բարսեղյանն ընտրվեց 5 տարի ժամկետով։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ Բարսեղյանը շուրջ մեկ տարի իրականացնում է ռեկտորի պարտականությունները և այս ընթացքում բավականին մեծ հաջողությամբ այդ աշխատանքն իրականացրել է։
«Այս համալսարանը մեր ամենադինամիկ զարգացող բուհերից է։ Վերջին տարիներին այստեղ ուսանողների թվի էական աճ ենք գրանցել»,- ասաց Անդրեասյանը։