Գյումրիում գիշերը ձյուն եկավ ու պարզվեց՝ Սարիկի «լավ կառավարումը» փուչիկ է՝ ինչպես Փաշինյանի հեղափոխությունը․ Սուրենյանց

Գյումրիում գիշերը ձյուն եկավ ու պարզվեց՝ Սարիկի «լավ կառավարումը» փուչիկ է՝ ինչպես Փաշինյանի հեղափոխությունը:

Ֆեյսբուքի էջում գրել է և կից տեսանյութ հրապարակել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը․

«Թե բա՝ մեր Սարիկը:

Թե էդ ո՞նց ուրիշի կուսակցությունից «գողացածը» դարձավ «Մեր Սարիկը»՝ դա թողնում եմ ՔՊ-ականների ֆանտազիային:

Բայց «Մեր Սարիկը» առաջին քննությունից խայտառակ ձևով «կտրվեց»:

Գյումրիում գիշերը ձյուն եկավ ու պարզվեց՝ Սարիկի «լավ կառավարումը» փուչիկ է՝ ինչպես Փաշինյանի հեղափոխությունը:

Քաղաքում խայտառակ վիճակ է. միայն քաղաքի կենտրոնում ավազ են լցնում, մայթերն ու քաղաքի մյուս հատվածները խայտառակ վիճակում են:

Մի խոսքով, «Մեր Սարիկը» քննությունից կտրվեց…

Հ.գ- Տեսանյութն արված է առավոտյան ժամը 10:30-ին, Գյումրիի ամենամարդաշատ տեղերից մեկում, որտեղ հատկապես շատ են զբոսաշրջիկները՝ Ձիթողցոնց տուն-թանգարանի մոտ, մի քիչ ներքև՝ «Բեռլին» ԲԿ-ն է»:

Տեսանյութեր

Լրահոս