ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի. այն կղեկավարի Արմեն Գրիգորյանը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի, համապատասխան որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։

Հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հանձնաժողովում կլինեն նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը, ԱԳ փոխնախարարը, արդարադատության փոխնախարարը, Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը, առողջապահության փոխնախարարը, ԲՏԱ փոխնախարարը, Էկոնոմիկայի փոխնախարարը, ԿԳՄՍ փոխնախարարը, ՆԳ փոխնախարարը, շրջակա միջավայրի փոխնախարարը, պաշտպանության փոխնախարարը, ՏԿԵ փոխնախարարը, ֆինանսների փոխնախարարը, ՊԵԿ փոխնախագահը, ԱԱԾ տնօրենի տեղակալը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդականը, Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728