Իսկ Հայաստանի իշխանությունը բավարար կամք, աթոռը պահելուց բացի, այդ ո՞ր հարցում է դրսևորել. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տևական դադարից հետո ասուլիս է հրավիրել: Իր ներածական խոսքից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին:

168.am-ը հիշեցրեց Ադրբեջանի նախագահի խոսքերը, որ «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է ամեն գնով, և ՀՀ երկրորդ նախագահից հետաքրքրվել՝ արդյո՞ք ՀՀ իշխանություններն ունի բավարար քաղաքական կամք միջանցքը չբացելու համար, և եթե այն, ամեն դեպքում, բացվի, ինչ է սպասվում Հայաստանին:

«Իսկ Հայաստանի իշխանությունները ո՞ր հարցում են բավարար կամք դրսևորել, կարո՞ղ եք ասել, միայն իրենց աթոռը պահելու հարցում, ուրիշ թեմայում բավարար կամք դրսևորելու որևէ օրինակ ես չգիտեմ:

Ոչ, չեն դրսևորել, որովհետև այդ կամքը գոյություն չունի: Ադրբեջանի նախագահն ասում է 300.000 ադրբեջանցիների վերադարձի մասին, ինչ ասես, չի ասում, ասում է, որ, ընդհանրապես, Սյունիքն իրենցն է: Որևէ հոդաբաշխ պատասխան դուք լսե՞լ եք Հայաստանի կողմից, ոչ, չկա: Ես սկզբում ասացի՝ ոչմիթիզական Ռեմբոյից ՀՀ իշխանությունները դարձել են աշխարհաքաղաքական Գիքոր:

Կարդացեք նաև

Հիմա եթե դու ընդունել ես այդ կարգավիճակը, դրանից բխում են նաև հետևանքները: Իսկ հետևանքները հետևյալն են՝ քեզ ինչ ասեն, դու պիտի անես, կամ՝ վերջապես մի տեղ պիտի կանգնես և ասես՝ հերիք է, էլի: Եվ դա չի նշանակում պատերազմ, այլ դա նշանակում է մեկ բան՝ գոնե մի քիչ հարգանք պարտադրել հակառակորդին քո նկատմամբ:

Մենք առաջին պատերազմում համոզիչ հաղթանակ ենք ունեցել, բայց ես ինձ երբեք թույլ չեմ տվել անհարգալից որևէ վերաբերմունք, հայտարարություն Ադրբեջանի նկատմամբ: Եվ Հայաստանում որևէ այլ ղեկավար այդպիսի բան թույլ չի տվել: Մենք անհատական դաշտի մեջ երբեք չենք մտել: Փաշինյանն էր, չէ՞, ասում, որ կպայթեցնի Ադրբեջանը ներսից, ի՞նչ գործ ունես` կպայթի ներսից, թե չի պայթի: Քո երկիրն ես պայթեցրել»,- պատասխանեց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս