«Կառավարությունում մարդ կա՞, որ հասկանում է, թե ինչ է խոսում, հատկապես ֆինանսատնտեսական բլոկի պատասխանատուները». Վահագն Սարոյան

Վահագն Սարոյանը ֆեյսբոսւքյան իր էջում գրում է․

«Կառավարությունում մարդ կա՞, որ հասկանում է, թե ինչ է խոսում, հատկապես ֆինանսատնտեսական բլոկի պատասխանատուները:

Ուրեմն, Ֆինանսների նախարարը 2024թ. հոկտեմբերի 28-ին հայտարարում է, որ Հայաստանի պետական պարտքը կազմում է 12,5 միլիարդ դոլար, ավելին` բյուջեի 5,5 տոկոս պակասուրդի պատճառով կավելանա 2024թ.-ի համեմատ, այսինքն 2025թ-ին 12,5 միլիարդից էլ կաճի ՀՀ արտաքին պարտքը: Ուշադրություն` 12,5 միլիարդից մեծ թիվա լինելու:

Իսկ այսօր էկոնոմիկայի նախարարն էլ իր հերթին հայտարարում է, որ պետական պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է և հավելում է, որ «ովքեր ասում են 12 միլիարդ, կամ տեղեկացված չեն կամ մանիպուլյացիայի են ենթարկում, որպեսզի քաղաքական դիվիդենտներ շահեն»:

Այլ կերպ ասած` էկոնոմիկայի նախարարը «քուանշում» է ֆինանսների նախարարին: Հիմա այս երկու պատասխանատուներից ո՞վ է խաբում հանրությանը, ո՞վ է լկտի սուտ տարածում հարկ վճարող «հերոսներին», ո՞վ է հիմարացնում ՀՀ հպարտ քաղաքացիներին:

Սա արդեն ծիծաղելի չէ, սա սարսափելի է:

Միգուցե պետական պարտքը ավելի շատ է, քան ներկայացվում է, օրինակ` 12,5 միլիարդին ավելանալու է ևս 5 միլիարդ 962 միլիոն, այսպես մոլորեցնում են, որպեսզի շեղեն իրական կատաստրոֆայից:

Եվս մեկ հավելում, եթե էկոնոմիկայի կամ ֆինանսների նախարարն այդքան համարձակություն ունեն, թող մի հատ էլ լայվ նկարեն ու ազնվորեն ասեն, թե ինչքա՞ն է պետական պարտքի սպասարկումը ավելացել: Օրինակ` Հրանտ Բագրատյանն ասում է, որ եթե պետական պարտքը 2 անգամ է ավելացել, ապա սպասարկումը 11 անգամ:

Ֆինանսների նախարարի արձագանքին սպասելով…»։

Տեսանյութեր

Լրահոս