![](/banners/BeFunky-design.jpg)
Սաուդյան Արաբիան պատրաստ է հարթակ դառնալ Թրամփի և Պուտինի բանակցությունների համար․ ԱԳՆ
![](https://168.am/wp-content/uploads/2017/11/tramp-putin-1.jpg)
Էր Ռիադը պատրաստ Է հարթակ դառնալ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունների համար։ Ինչպես փոխանցում է Ինտերֆաքս-ը, այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն։
«Սաուդյան Արաբիան շարունակում է ջանքեր գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարատև խաղաղության հասնելու համար: Մենք պատրաստակամություն ենք հայտնում հանդիպումն անցկացնել Սաուդյան Արաբիայում», – ասված է Սաուդյան գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել էր, որ Պուտինի հետ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Սաուդյան Արաբիայում։