![](/banners/BeFunky-design.jpg)
Փաշինյանը գերմանացի խորհրդարանականների հետ քննարկել է Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության վերաբերյալ հարցերը
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/53549-770x_-1.jpg)
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Նիլս Շմիդի և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոբիաս Քրեմերի հետ:
Վարչապետը կարևորել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունն ու կապերի ամրապնդումը, այդ թվում` միջազգային հարթակների շրջանակում: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել տարբեր ուղղություններով հարաբերությունների հետևողական ընդլայնումն ու ամրապնդումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցեր: