Հունաստանը կաջակցի Թուրքիայի հետ սահմանին մշտական բնակություն հաստատողներին

Հունաստանի ընտանիքի և սոցիալական կարգավորումների նախարար Սոֆյա Զաչարաքը սահմանամերձ շրջանների զարգացմանն համար խորհրդարանում օրինագիծ է ներկայացրել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ առաջարկվում է 10 մլն եվրո աջակցություն տրամադրել այն ընտանքիիներին, որոնք Թուրքիայի հետ սահմանին գտնվող շրջաններում՝ մասնավորապես Եվրոս նահանգում, կհաստատեն մշտական բնակություն։

Նշվում է, որ մինչև 500 մարդ բնակչություն ունեցող բնակավայրերում բնակություն հաստատող տնային տնտեսություններին կտրվի 10.000 եվրո, յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար վճարը կավելա 1000 եվրոյով և կհասնի մինչև 10.000 եվրո։

Նման քայլով Հունաստանը փորձում է ամրապնդել ժողովրդագրական պատկերը և զարգացնել այդ շրջանները։

Տեսանյութեր

Լրահոս