![](/banners/BeFunky-design.jpg)
«Forbes»-ը հրապարակել է աշխարհում ամենախելացի երկրների ցանկը
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/xelaci.png)
Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը դասակարգել է աշխարհում ամենախելացի երկրների ցանկը: Երկրների դասավորվածության հարցում որպես չափանիշ սահմանվել է Նոբելյան մրցանակի թեկնածուների, բարձրագույն կրթության և բնակչության թվի հիման վրա միջինացված IQ-ն (ինտելեկտի գործակից):
Ցանկում առաջին 10-յակը գլխավորել են եվրոպական երկրները, իսկ 1-ին տեղը միջին IQ-ի և բարձրորակ կրթության 99.24 գործակցով զբաղեցրել է Շվեյցարիան:
Դասակարգման մեջ 3-րդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ն, որը եղել է լավագույն 10-նյակի միակ ոչ եվրոպական երկիրը:
Թուրքական մամուլում ապշեցուցիչ է համարվել, որ չնայած Թուրքիայի Նոբելյան 3 մրցանակ ունենալուն, այն չի ներառվել ամենախելացի երկրների թվում: