
Կերա՞ք։ Չնայած դուք երես չունեք։ Վերջին շանորդու նման վաղն ասելու եք, որ երբ դուք ԱԱՀ եք ասում, համբալները պիտի շրջանառության հարկ հասկանան. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է շրջանառության հարկի վերաբերյալ ՀՀ իշխանության ընդունած օրենքին և ԱՄՆ նորընտիր նախագահի հայտարարությանը` ընդհանուր շրջանառության հարկի վերաբերյալ։
«Երեկ չէ մյուս օրը գրել էի Հ1-ում շրջանառության հարկի ողորմելի քննարկման մասին։ Այդ քննարկման ժամանակ ֆինանսական մարմինների ղեկավարները, Պետրոսը (Ժաննա Անդրեասյանի ամուսինը) և Տաթևիկը պնդում էին, որ շահութահարկը, միևնույն է, ժամանակավոր հարկ է և շուտ-ուշ, ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, անցնելու ենք ԱԱՀ-ի։ Սա ես ձեռ էի առել։
Այսօր, 2 օր անց, Թրամպը հայտարարեց. բոլոր այն երկրները, որոնք ԱԱՀ են կիրառում, ԱՄՆ-ն դիտարկելու է դրանք իբրև մաքսատուրք։ Եվ սա ճիշտ հայտարարություն է։ Կերա՞ք։ Չնայած դուք երես չունեք։ Վերջին շանորդու նման վաղն ասելու եք, որ երբ դուք ԱԱՀ եք ասում, համբալները պիտի շրջանառության հարկ հասկանան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: