![](/banners/BeFunky-design.jpg)
Պարզ միջոց՝ հիշողությունը բարելավելու համար
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/marzanq.png)
Պարզ ֆիզիկական ակտիվությունը բարելավում է հիշողությունը։ Ուղեղի ակտիվացման այս անսպասելի միջոցն անվանել են Լոնդոնի համալսարանի Համաճարակաբանության և առողջության ինստիտուտի հետազոտողները՝ Միքայելա Բլումբերգը և Էնդրյու Ստեպտոն, գրում է Daily Express-ը։
Բլումբերգը նշել է, որ ճանաչողական կարողությունները բարելավվում են առաջին մարզումից հետո։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, արդյունքը զգալու համար պարտադիր չէ մարզասրահ գնալ։
«Դա կարող է լինել արագ քայլելու, պարելու կամ աստիճաններով բարձրանալու տեսքով»,- ասում է նա:
Բլումբերգը հավելել է, որ իր հետազոտությունը ցույց է տվել ֆիզիկական ակտիվությունը կարող է բարելավել հիշողությունը մինչև 24 ժամ:
«Սա շատ ավելի երկար է, քան նախկինում ենթադրվում էր»,- պարզաբանել է փորձագետը: