Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել է Միջազգային քրեական դատարանի դատախազին

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ Փարիզի փաստաբանների պալատի և միջազգային քրեական դատարանի փաստաբան՝ Պարոն Սևակ ԹՈՐՈՍՅԱՆԻ միջոցով, հենց նոր կապ է հաստատել միջազգային քրեական դատարանի դատախազի հետ:

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 4-ը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակչության դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան պատճառ դարձավ 120 000 հայերի գաղթի և նրանց մի քանի հազարամյա քաղաքակրթական ժառանգության կորստի։

Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև ՄՔԴ-ի առաջին դատախազ` պարոն Լյուի ՄՈՐԵՆՈ ՕՔԱՄՊՈՆ՝ պահպանել են ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունները՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված վայրագությունները որակելու համար:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ՝ պարոնայք Արա ԹՈՐԱՆՅԱՆԸ և Մուրադ ՓԱՓԱԶՅԱՆԸ վերջերս Ֆրանսիայի կառավարությանը կոչ արեցին հարցը փոխանցել ՄՔԴ՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ՝ պարոն Իլհամ Ալիևի նկատմամբ հետաքննություն սկսելու նպատակով։

Կարդացեք նաև

Ողջ Արևմուտքը մինչ այժմ չի ունեցել խիզախություն:

1915 թվականից ի վեր սա երկրորդ անգամն է, որ հայերը բախվում են արդարադատության նման ժխտման։ Այս իրավիճակն անթույլատրելի է։ Միջազգային քրեական դատարանի նպատակն է չեզոքացնել ցեղասպան առաջնորդներին և վերջ դնել ժխտողականության բոլոր ձևերին:

Ամփոփելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով Հռոմի ստատուտի 15-րդ հոդվածը,

Հաագայի դատախազին խնդրում են՝

– համարել, որ 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կատարված հանցագործությունների համար առկա են հետաքննություն սկսելու ողջամիտ հիմքեր,

– դիմել Նախաքննական պալատին՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի նկատմամբ դատարանի տարածքային իրավասության հետ կապված հարցով,

– ձերբակալության միջազգային օրդեր արձակել՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ՝ պարոն Իլհամ Ալիևի և բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղում կատարված հանցագործություններին:

Տեսանյութեր

Լրահոս