Հայտնի են ուղեղի ծերացումը դանդաղեցնող մթերքները
Պանրի և կարմիր գինու օգտագործումը կարող է դանդաղեցնել ուղեղի ծերացումը և կանխել դեմենցիայի զարգացումը: Սրա վերաբերյալ Այովայի համալսարանի գիտնականների հետազոտությունը փոխանցում է Express-ը։
Մասնագետների եզրակացությունները հիմնված են 46-ից մինչեւ 77 տարեկան 1 787 մարդու սննդակարգի վերլուծության վրա: Կամավորներին առաջարկվել է լրացնել հարցաթերթիկ, որում առաջարկվել է նշել այն մթերքներն ու խմիչքները, որոնց նախապատվություն են տալիս։
Պարզվել է, որ պանրի և կարմիր գինու սիրահարների մոտ ճանաչողական գործառույթներն ավելի զարգացած են եղել նույնիսկ մեծ տարիքում։ Ամեն շաբաթ ոչխարի միս օգտագործած մարդիկ նույնպես բարձր արդյունքներ են ցույց տվել հատուկ թեստավորման ժամանակ։
«Սննդամթերքի ճիշտ ընտրությունը կարող է կանխել ալցհեյմերի հիվանդությունը և կանխել ընդհանուր առմամբ ուղեղի գործառույթների վատթարացումը»,- ասված է հետազոտության մեջ:
Գիտնականները կարծում են, որ իրենց դիտարկումների արդյունքները կօգնեն ռիսկի խմբում գտնվող մարդկանց համար սննդի վերաբերյալ առաջարկությունների մշակման հարցում: