
Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Վատիկանում ծագումով ռումինացի մի տղամարադ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում բարձրացել է խորանի վրա:
Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը:
Նա Խոստովանության խորանից գետնին է գցել և վնասել մոտ 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ և հանել սպիտակ սփռոցը:
Նրան իջեցրել են անվտանգության աշխատակիցները: